«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

«Ժնև-2 բանակցությունների երրորդ փուլը մարտից շուտ չի սկսվի»

«Ժնև-2 բանակցությունների երրորդ փուլը մարտից շուտ չի սկսվի»
15.02.2014 | 11:22

Սիրիայի ընդդիմությունը Ժնևում չի հանդիպել կառավարական պատվիրակության հետ՝ վերջինիս «ոչ կոնստրուկտիվ տրամադրվածության» պատճառով: Այս մասին ասել է ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին: «Կառավարական թիմի հետ հանդիպում չի լինելու, կառավարությունը չափազանց կոնստրուկտիվ դիրքորոշում է որդեգրել և բանակցություններ չի վարում»,-ասել է նա:
Սիրիայի հարցերով Ժնև-2 բանակցությունները երկրորդ փուլում այդպես էլ շոշափելի արդյունքներ չարձանագրեցին, կողմերը չկարողացան փոխհամաձայնության գալ բազմաթիվ կարևոր հարցերում:
Հաջորդ` երրորդ փուլը Ժնևում նախատեսվում է սկսել մարտից ոչ շուտ: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ կառավարական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը. «Մարտից շուտ ոչինչ չի լինի, ամենայն հավանականությամբ ոչ շուտ, քան մարտի 10-ը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակցությունները Ժնևում տեղի կունենան փետրվարի վերջին: Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաբան այս տեղեկությունը հերքել էր. «Ինձ դեռևս ոչինչ հայտնի չէ այս հարցի առնչությամբ: Մենք պետք է վերադառնանք Դամասկոս և քննարկենք այդ հարցերը»,-հայտարարել է Շաբանը, հիշեցնելով, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է Ժնևում աշխատել մինչև շաբաթ օրը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 43360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ